Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հայրենիքը հետ բերելու վերջին ժամը

Հայրենիքը հետ բերելու վերջին ժամը
25.04.2023 | 21:33

"Երեկ Ծիծեռնակաբերդի օրհնաբեր անձրևի տակ՝ ով պարտականություն ուներ կամ հոգու պահանջ, մյուսը՝ զազրելի անամոթություն և միլիոնավոր նահատակների հիշատակի սրբապղծում, խոսք ասացին, ուղերձ հղեցին, ժողովուրդ հոլովեցին։ Ամեն մեկը՝ իր հաշվետու համարի չափով։

Իսկ պետականություն հազիվ վերագտած ազգը վերստին Ցեղասպանության և Հայրենազրկման շեմին է, դրա մեջն է։ Հենց հիմա՝ այսօր, մեր կյանքում։

Նախօրեին Արցախի շրջափակումն ամբողջացավ՝ առանց որևէ դիմադրության, անգամ հրավերով՝ այն նույն ապրիլքսանչորսյան մեծապատիվ պաշտոնախոսների կողմից, մեծ ու փոքր դաշնակիցների հսկողության ներքո։

Արդեն որպես հայ անգո՝ գերագույնի որոշումների շարքը բերեց մեզ ուղղակի այս օրվան, մեկ էլ շենիկցի Արտյոմի դարանակալ զոհաբերման։ Եվ շարունակելու են պայմանավորել հայոց նորագույն Եղեռնը՝ քանի նա կշարունակի փրկչական իր ինքնագոհացումը։

Բայց բավ է իր մասին։ Հերիք է նախկինների տղերքը անմնացորդ և առանց ներհայեցողության պաշտպանեն սեփականին և միայն արդարանան։

Բավ է, որ նրանց չհավանողներն ամեն ինչը՝ նաև իրենց իսկ արատները, բարդեն նրանց վրա և նախկինների չքավված մեղքերն օգտագործեն հարթակներ գրավելու համար՝ սեփական ինքնաբացարկի հրամայականը գիտակցելու փոխարեն։

Պետք է մեր Հայրենիքը ետ բերել բոլորով՝ առանձին և հավաքաբար, ամեն մեկս իր տեղում, հայոց պատմական այս պահի բարձրագույն իրացմամբ։

Ահաեւ՝ այս տարվա Ապրիլի 24-ի, Մայիսի 9-ի, Մայիսի 28-ի, Օգոստոսի 23-ի, Սեպտեմբերի 21-ի և Դեկտեմբերի 10-ի հավատո հանգանակը։

Սա է մեր սերնդի միասնության մանդատը"։

Րաֆֆի Կ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

25 ապրիլի 2023

Երևան

Դիտվել է՝ 2487

Մեկնաբանություններ